Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Վատ եղանակը՝ շագանակագեղձի քաղցկեղի պատճառ

Վատ եղանակը՝ շագանակագեղձի քաղցկեղի պատճառ

Ցուրտ եղանակը եւ արեւային լույսի պակասը կարող են հանգեցնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացման՝ գտնում են ԱՄՆ-ի Այդահոյի համալսարանի գիտնականները։

 

Նրանք վերլուծել են երկրի բոլոր նահանգներում 2000-2004 թթ. արձանագրված այդ տեղակայմամբ քաղցկեղի ողջ տվյալները։ Պարզվել է՝ որքան հյուսիս է բնակավայրը, այնքան շատ է հիվանդացությունը։ Թեեւ տարբերությունը խիստ մեծ չէ եւ կազմում է 5 տոկոս։ Գիտնականներն առայժմ դա բացատրում են նրանով, որ արեւային լույսի պակասը հանգեցնում է վիտամին «Դ»-ի դեֆիցիտի, որն, ինքնստինքյան, մեծացնում է ռիսկը։ Դրան գումարվում է այն, որ մթնոլորտում առկա թունավոր նյութերը ցածր ջերմաստիճանի պայմաններում նստում են հողի վրա եւ ներթափանցում օրգանիզմ։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

30.06.2015

Հարգելի Հայկ, բարև Ձեզ: Արյունամիզությունը վկայում է լուրջ պրոբլեմի մասին, հարկավոր է անպայման դիմել ուրոլոգի և հետազոտվել: Դա հիմնականում կապված է միզապարկի և միզուղիների խնդիրների հետ: Եթե արյունային մեզ նկատվում է միզարձակման սկզբից, ապա ամենայն հավանականությամբ խնդիրը կապված է միզածորանի կամ շագանակագեղձի հետ: Եթե վերջում, ավելի շատ միզապարկի եռանկյունու կամ միզուկի հետ: Հարկավոր է լուրջ վերաբերվել նշած գանգատներին և անպայման դիմել բժշկի:

Հայկ

24.06.2015

Բժիշկ ես 23 տարեկան եմ առողջական պրոբլեմներ չեմ ունեցե բաից արդեն 2 օր է ունեմ պրոբլեմ միզելուց թոյլ ցավեր եմ ունեցե ու այունի նմանվող մեզ ինչից կարող լինել դա

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ